Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և զոհասեղա՛ն շինիր Տիրոջ՝ քո Աստծու համար, որը քեզ երևաց Մանովզ լեռան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը և ողջակե՛զ արա քո ջարդած սյան կտորտանքով»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ քո Տեր Աստծու համար մի սեղա՛ն շինիր այս ապառաժ քարի գլխին՝ ըստ կարգի, երկրորդ զվարա՛կը վերցրու և քո կտրած Աստարովթի փայտերով ողջակե՛զ արա»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:26
8 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։


Ոռնան Դավթին ասաց. «Թող իմ տեր արքան առնի ու Տիրոջը զոհ մատուցի այն, ինչ հաճելի է նրա աչքին։ Ահավասիկ եզներ ողջակեզի համար և անիվներ ու եզների լծասարք՝ փայտի փոխարեն»։


Քարուքանդ կանեք նրանց բագինները, կփշրեք նրանց արձանները, կջարդեք նրանց պաշտամունքային փայտե սյուները [𝕸 Աշերայն] և հրով կայրեք նրանց աստվածների արձանները։


որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։


Եվ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի։


Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Վերցրո՛ւ դու քո հոր պարարտ եզն ու յոթ տարեկան երկրորդ եզը և քանդի՛ր քո հորը պատկանող Բահաղի զոհասեղանը, ջարդի՛ր պաշտամունքային փայտե սյունը


Գեդեոնն իր ծառաներից տասներեք մարդ առավ և արեց այնպես, ինչպես նրան ասաց Տերը։ Եվ որովհետև իր հոր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցավ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։


Սայլը մտավ Բեթսամյուսում գտնվող Ովսիեի հանդը։ Սայլի կողքին մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին և երինջները Տիրոջը ողջակեզ մատուցեցին։