ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և մադիանացիների ձեռքը զորացավ Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար գոմեր շինեցին լեռներում, քարայրներում և ամրոցներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։ |
Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։
Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները և բնակվեցին քարերի ծերպերում. նմանվեցին քարերի ծերպերում և խոռոչների ճեղքերում բույն դրած աղավնիներին։
Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։
(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորված՝ անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։
Եվ երկրի թագավորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզորներն ու բոլոր ծառաները և ազատները թաքնվեցին քարայրներում և ժայռերի ծերպերում։
Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին և ճզմեցին Իսրայելի որդիներին Հորդանան գետի այն կողմում՝ ամորհացիների երկրում, Գաղաադում։
Ամովնացիներն անցան Հորդանան գետը՝ պատերազմելու Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ։ Իսրայելի որդիները խիստ նեղության մեջ ընկան։
Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,
Իսրայելացիները տեսնելով, որ նեղվում են, թաքնվեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում։
Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, որտեղ թաքնվել էին»։