Որովհետև մեղավորի բերանը, Բերանը նենգավորի ինձ վրա բացվեց. Իմ դեմ խոսեցին նենգամիտ լեզվով
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբովրա՛, Արթնացրո՛ւ բյուրավորներին ժողովրդի հետ. Արթնացի՛ր, արթնացի՛ր, խոսի՛ր երգերով։ Զորացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ, Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինեեմի որդի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛, Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա, Վե՛ր կաց, Բարա՛կ, Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։ |
Որովհետև մեղավորի բերանը, Բերանը նենգավորի ինձ վրա բացվեց. Իմ դեմ խոսեցին նենգամիտ լեզվով
Նրանց ընդունելու են հեթանոսները և բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն և բազմանան Աստծու երկրում՝ ծառաներով ու աղախիններով։ Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, ծառայության տակ են ընկնելու նրանց տիրողները։
Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով արհամարհում է, ձե՛զ չի արհամարհում, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն. ինչպես որ ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,
Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։
Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։
Ահա թե ինչու է ասվում. «Ելավ բարձունքները, իր հետ գերիներ տարավ և պարգևներ տվեց մարդկանց» (Սաղ. 67(68).18)։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
և զգաստանալով՝ ազատվեն սատանայի որոգայթներից, որի կողմից բռնված են նրա կամքը կատարելու համար։