Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ահա Բարակը հետապնդելով գալիս էր Սիսարայի հետևից։ Հայելը նրան ընդառաջ ելավ և ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»։ Նա մտավ նրա մոտ, և ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա ծնոտի մեջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ահա եկավ Բարակը, որը Սիսարայի ետևից էր ընկել. Հայելը դուրս ելավ նրան դիմավորելու և նրան ասաց. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մարդուն, որին դու փնտրում ես». նա այդ կնոջ հետ ներս մտավ, և ահա Սիսարան մեռած էր, ցած ընկած, և ցիցը նրա ծնոտի մեջ էր։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:22
4 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ զորքը քեզ մոտ կբերեմ, ինչպես հարսն է իր ամուսնու մոտ գալիս, և միայն մեկ մարդու կյանքին վերջ կտամ, իսկ ամբողջ զորքը խաղաղության մեջ կլինի»։


Ապա Քաբերի կին Հայելն առավ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտավ նրա մոտ, ցիցը մխեց նրա ծնոտի մեջ և նրան գետնին գամեց։ Նա տապալվեց նրա ոտքերի առաջ և հոգին փչեց։


Տերը՝ Աստված, այդ օրն Իսրայելի որդիների առաջ նվաստացրեց քանանացիների Հաբին թագավորին։