ահա ես հասել եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ Այն կույսը, որին ասեմ՝ “Քո սափորից մի քիչ ջուր տուր խմելու”,
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիսարան ասաց նրան. «Մի քիչ խմելու ջո՛ւր տուր ինձ, ծարավ եմ»։ Նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան և ծածկեց նրա երեսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց այդ կնոջը. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ»։ Նա էլ բացեց կաթի տիկն ու նրան խմեցրեց. և ծածկեց նրան։ |
ահա ես հասել եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ Այն կույսը, որին ասեմ՝ “Քո սափորից մի քիչ ջուր տուր խմելու”,
Եղիան գնաց Սարեփթա ու հասավ քաղաքի դարպասը։ Մի կին այնտեղ փայտ էր հավաքում։ Եղիան, ձայն տալով նրա ետևից, ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։
Պիտի ցնծան տնանկներն ու չքավորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, և նրանց լեզուները ծարավից ցամաքում էին։ Ես՝ Տերը՝ Աստված, կլսեմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածը, չեմ լքի նրանց։
Հայելն ընդառաջ ելավ Սիսարային և ասաց նրան. «Արի՛, տե՛ր իմ, արի ինձ մոտ և մի՛ վախեցիր»։ Եվ նա գնաց վրանը՝ նրա մոտ, և նրան ծածկեց ծածկոցով։
Սիսարան նրան ասաց. «Դու կանգնի՛ր վրանի դռան մոտ, և եթե մեկը քեզ մոտ գա և քեզ հարցնի ու ասի, թե՝ այդտեղ մարդ կա՞, կասես՝ չկա»։ Եվ կինը ծածկեց նրան իր ծածկոցով։
Կանանց մեջ օրհնյալ լինի Հայելը՝ Կինեցի Քաբերի կինը, Օրհնյալ լինի նա կանանց մեջ իր վրանում։