Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Բարակի սրի առաջ խուճապի մատնեց Սիսարային և նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը։ Սիսարան իջավ իր կառքից և հետիոտն փախավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերն ու ամբողջ բանակը՝ սրի քաշելով Բարակի առաջ, և Սիսարան կառքից ցած իջավ ու ոտքով փախավ։ |
Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
Տերը՝ քո Աստվածը, նրանց կհանձնի քո ձեռքը և նրանց կորստյան կմատնի մեծ պատուհասներով, մինչև որ վերացնի նրանց։
Եվ արդ, էլ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի՝ պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի և Սամուելի ու մյուս մարգարեների մասին,
Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։
Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։