Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սամեգարը մեռավ։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. Ավոդը մեռել էր։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Եվ արդ, էլ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի՝ պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի և Սամուելի ու մյուս մարգարեների մասին,


որոնք հավատո՛վ պարտության մատնեցին թագավորություններ, արդարություն գործեցին, հասան խոստմանը, առյուծների երախներ փակեցին,


Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։


Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին և Բահաղի կուռքերին պաշտեցին.


Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը Մովաբի արքա Եգղոմին զորացրեց Իսրայելի վրա, քանի որ նրանք չարիք էին գործել Տիրոջ առաջ։


Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։


Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց,