ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց դուստրերին իրենց համար կին առան և իրենց դուստրերին տվեցին նրանց տղաներին և պաշտեցին նրանց աստվածներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նրանց աղջիկներին իրենց համար կին առան և իրենց աղջիկներին նրանց տղաներին տվեցին ու պաշտեցին նրանց աստվածներին։ |
Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։
Եվ նրանց դուստրերին առնես ձեր տղաների համար և քո դուստրերին կնության տաս նրանց տղաներին, և այդպիսով քո դուստրերը, նրանց հետ նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով, պոռնկանան, և կամ պոռնկացնեն քո տղաներին՝ իրենց աստվածներին պաշտամունք մատուցելով։
և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում Երուսաղեմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։
Իսկ եթե հետ դառնաք, ձեր մեջ մնացած ազգերին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնակվեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ,