ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ նրանք իրարանցման մեջ էին, Ավոդը փախավ Սիրովթա, և ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրա. նա անցավ կուռքերի մոտով և փախավ-ընկավ Սիրովթա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քանի դեռ նրանք ուշանում էին, Ավոդը փախավ և անցնելով կուռքերի մոտով՝ ողջ ու առողջ հասավ Սեիրա։ |
Հեզաբելին Հեզրայելի դաշտերի մեջ շները պիտի ուտեն, և մարդ չպիտի գտնվի, որ թաղի նրան”»։ Ապա նա դուռը բացեց ու փախավ։
Ամաչելով կանգնեցին ու սպասեցին, բայց ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Ապա վերցրին բանալին, բաց արեցին և տեսան, որ ահա իրենց տերն ընկած-մեռած է գետնին։
Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։