Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ու ընծաները մատուցեց Մովաբի արքա Եգղոմին։ Եգղոմը շատ ծանրամարմին մարդ էր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ընծան տարավ Մովաբի Էգղոն թագավորին (Էգղոնը խիստ գեր մարդ էր)։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:17
10 Խաչաձեւ Հղումներ  

Երեսը ծածկել է իր ճարպով ու երկսայրի սուր դրել ազդրին։


Քեզ խոստովանողի անձը մի՛ մատնիր գազաններին Եվ մի՛ մոռացիր երբեք քո անտունների հոգիները։


Քո սրբարանը հրի մատնեցին և հողին հավասարեցրին, Պղծեցին քո անվան խորանը։


և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։


խայտում էիք, ինչպես հորթերը՝ դալար խոտի վրա, և ցուլերի պես կռվում իրար դեմ։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես դատ եմ անելու ուժեղ ու տկար ոչխարների միջև նրա համար,


Ավոդն իր համար թզաչափ երկարությամբ երկսայրի սուր շինեց, այն կապեց իր աջ ազդրին թիկնոցի տակից և գնաց


Երբ Ավոդն իր ընծաները տվեց, արձակեց ընծաները բերողներին։


Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մոտ տասը հազար մարդու՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զորավոր մարդկանց, և նրանցից ոչ մի մարդ չազատվեց։


Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։