ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասացին. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այս բանը եղավ Իսրայելում, որ այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասացին. «Ո՛վ Իսրայելի Տեր Աստված, ինչո՞ւ պատահեց այս բանն Իսրայելի մեջ, որ այսօր Իսրայելից պակաս է մեկ ցեղ»։ |
Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորվենք քո ճանապարհներից, ո՛վ Տեր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սեր քո ծառաների, դարձի՛ր ի սեր քո ժողովրդի, որ քո ժառանգությունն է։
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
Ու կասեն. “Որովհետև լքեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տերը ուխտել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից։
Ամբողջ ժողովուրդը եկավ Մասեփա և Բեթել, մինչև երեկո նրանք նստեցին այնտեղ՝ Աստծու առաջ, բարձրացրին իրենց ձայնը, սաստիկ լաց եղան
Հաջորդ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ. այնտեղ զոհասեղան շինեցին և փրկության ողջակեզներ մատուցեցին։