Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ ժողովուրդը վեր կացավ մեկ մարդու նման և ասաց. «Մեզնից ոչ մի մարդ իր հարկի տակ չի մտնելու, և ոչ մի մարդ ճանապարհը չի թեքելու դեպի իր տուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես վեր կացավ ու ասաց. «Մեզնից ոչ մեկն իր վրանը չգնա, և ոչ մեկը չվերադառնա իր տուն։ |
Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։
Իսրայելի մարդիկ երդվեցին Մասեփայում և ասացին. «Մեզանից ոչ մեկն իր դստերը Բենիամինին կնության թող չտա»։
Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ այս հավաքին Տիրոջ առաջ Մասեփա չի եկել»։ Արդարև, մեծ երդում էին տվել՝ ասելով. «Պիտի մեռնի՛ նա, ով չգա Մասեփա՝ հավաքի»։