Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես էլ առա իմ հարճին, կտրատեցի նրան և ուղարկեցի Իսրայելի ժառանգության բոլոր սահմանները, որովհետև նրանք մեծ հանցանք և անզգամություն արեցին Իսրայելի մեջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես էլ վերցրի իմ հարճին ու նրան կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելի ժառանգության ամբողջ երկրին, որովհետև նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք և անզգամություն արեցին։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:6
9 Խաչաձեւ Հղումներ  

Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։


Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ։


Պահե՛ք իմ պատվիրանները, այն է՝ մի՛ կատարեք այն ամենը, ինչն օրինական է պիղծերի համար, և որ գործվել են ձեզանից առաջ, մի՛ պղծվեք դրանցով, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


և ով որ ցույց տրվի նզովվածը գողանալու մեջ, թող հրով այրվի ինքը, իր ամբողջ տունը և այն ամենը, ինչ որ նա ունի, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անիրավություն է արել Իսրայելի մեջ”»։


Երբ նրանց սրտերը զվարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրեն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը և խոսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ կենակցենք»։


Այն մարդը՝ տան տերը, գնաց նրանց մոտ և ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամություն մի՛ արեք, այդ մարդու՝ իմ տունը մտնելուց հետո այդ անզգամությունը մի՛ արեք։


Երբ մտավ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին, ոսկորները կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի և դրանք ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին։


Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը, հազարից հարյուր, տասը հազարից հազար մարդ, թող պաշար վերցնեն և կգնան Բենիամինի երկրի Գաբաայի դեմ, որ պատժեն նրան Իսրայելի մեջ նրա արած ամբողջ անզգամության համար»։