Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մնացածները, տեսնելով այդ, փախան դեպի անապատ՝ ապավինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինից հինգ հազար մարդ կոտորեցին, հետապնդեցին նրանց մինչև Գաղաադ և նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մնացածները դարձան դեպի անապատը և փախան դեպի Ռեմոնի վեմը. ճանապարհներին նրանցից հինգ հազար մարդիկ ճռաքաղ արեցին. և նրանց մինչև Գեդոմ հալածելով՝ նրանցից երկու հազար մարդ ևս ջարդեցին։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:45
6 Խաչաձեւ Հղումներ  

Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկոմանը՝ իր արվարձաններով, Կադեսը՝ իր արվարձաններով, Հռեմոնը՝ իր արվարձաններով, Բաթովրը՝ իր արվարձաններով։


պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։


Ղամովթը, Սեղեմին, Ռեմոնը՝ քսանինը քաղաքներ և նրանց ավանները։


Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. նրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։


Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար հարյուր սուսերակիրներ էին, բոլորն էլ զորավոր մարդիկ։


Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խոսեն Բենիամինի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, և նրանց խաղաղության կոչեցին։