Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները եկել են Մասեփա։ Իսրայելի որդիներն ասացին. «Ասե՛ք, թե որտե՞ղ կատարվեց այս չարագործությունը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են վեր՝ Մասփա։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Պատմե՛ք, թե ինչպե՛ս եղավ այս չար գործը»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։


Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։


ապա կքննես, հարցուփորձ կանես և մանրակրկիտ կստուգես նրանց։ Եվ եթե իրոք հավաստի է, որ այդ սրբապղծությունը տեղի է ունեցել ձեր մեջ,


Իսրայելի ցեղերը Բենիամինի ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այդ ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։


Ամբողջ ժողովրդի իշխանները և Իսրայելի բոլոր ցեղերը՝ չորս հարյուր հազար սուսերակիր, ներկայացան Աստծու ժողովրդի հավաքին։


Ղևտացի մարդը՝ սպանված կնոջ ամուսինը, պատասխան տվեց և ասաց. «Ես և իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։