Եվ գնացին աչքի անցկացնելու երկիրն իր սահմաններով։ Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրան թաղեցին իր ժառանգության լեռան վրա՝ Թամնաթարեսում, Եփրեմի լեռան վրա, Գայաս լեռան հյուսիսային կողմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան թաղեցին իր ժառանգության սահմանում՝ Գաաս սարի հյուսիսային կողմում, Եփրեմի սարի Թամնաթ-Հարեսում։ |
Եվ գնացին աչքի անցկացնելու երկիրն իր սահմաններով։ Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ.
Տիրոջ հրամանով նրան տվեցին նրա ուզած Թամնաթսարա քաղաքը, որ Եփրեմի լեռան վրա է, և նա շինեց քաղաքը և բնակվեց նրա մեջ։
Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։
Հեսուի վախճանվելուց հետո Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը՝ ասելով. «Մեզանից ո՞վ առաջինը պիտի դուրս գա պատերազմելու քանանացիների դեմ»։