ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտյան նրա տերը վեր կացավ, բացեց տան դուռը, դուրս եկավ, որ գնա իր ճանապարհը և տեսավ, որ իր հարճն ընկած էր դռան մոտ՝ ձեռքերը շեմի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա տերն առավոտը վեր կացավ, տան դռները բացեց, որ դուրս գա և գնա իր ճանապարհը, և ահա այն կինը՝ իր հարճը, ընկած էր տան դռան առաջ, և ձեռքերը սեմի վրա էին։ |
Եվ Տիրոջ փառքն այդ քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ. տաճարը լցվեց ծխի ամպով, գավիթն էլ՝ Տիրոջ փառքի լույսով։
Եվ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք»։ Նա պատասխան չտվեց, որովհետև մեռած էր։ Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրա, վեր կացավ և գնաց իր տեղը։