որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա և գիշերեն այնտեղ։ Նա մտավ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առներ գիշերելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ թեքվեցին, որ մտնեն Գաբաա և իջևանեն. և գնաց քաղաքի հրապարակում նստեց, ու մի մարդ չեղավ, որ նրանց տաներ իր տուն՝ իջևանելու համար։ |
որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,
օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք”։
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
Եվ ահա երեկոյան հանդից իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր և պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի որդիներ էին։
Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնում ենք մինչև Եփրեմի լեռան կողմերը, որովհետև ես այնտեղացի եմ։ Ես գնացել էի մինչև Հուդայի Բեթղեհեմ քաղաքը, իսկ հիմա իմ հոր տունն եմ գնում, և չկա մի մարդ, որ մեզ իր տանն ընդունի։
Ղևտացի մարդը՝ սպանված կնոջ ամուսինը, պատասխան տվեց և ասաց. «Ես և իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։