Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնաց պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի։ Նա ճանապարհորդելով եկավ մինչև Եփրեմի լեռը և մինչև Միքայի տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից դուրս եկավ պանդխտության, ուր որ տեղ գտներ, և ճամփորդելով եկավ մինչև Եփրեմի սարը՝ մինչև Միքայի տուն։ |
Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։
Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։
Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի»։
Դատավորների կառավարման օրերին սով եղավ երկրում։ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց բնակվելու Մովաբի դաշտում։