ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ դալար ճյուղերով, կտկարանամ և կդառնամ սովորական մարդկանց նման»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ հատ չչորացած, դալար ջիլերով, կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։ |
Եվ մի՞թե, ինչպես զրպարտում են մեզ և ինչպես ոմանք մեր մասին ասում են՝ իբր թե ասել ենք՝ «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այսպիսի մարդկանց դատապարտությունն արդար է։
Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ և սուտ խոսեցիր, գոնե հիմա ասա՛, թե ինչո՛վ կկապվես»։
Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը, և քեզ տկարացնելու համար ինչո՛վ պետք է կապել քեզ»։
ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա ճյուղերը կտրտեց այնպես, ինչպես կկտրտվի կրակից այրված բարակ թելը թափ տալուց։ Եվ այդպես նրա զորության պատճառը չիմացվեց։
Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, և նա փրկվեց»։ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, ապա թե ոչ, քեզ կսպանեմ”»։
Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։