Երբ նրանց սրտերը զվարթացան, ասացին. «Բերե՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գա»։ Սամփսոնին բանտից բերեցին և ձեռ էին առնում նրան։ Նրան կանգնեցրին երկու սյուների մեջտեղում։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛ւյլ տուր ինձ շոշափեմ սյուները, որոնց վրա հաստատված է այս տունը, և հենվեմ նրանց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանուն ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ և կռթնեմ նրանց վրա»։ |
Երբ նրանց սրտերը զվարթացան, ասացին. «Բերե՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գա»։ Սամփսոնին բանտից բերեցին և ձեռ էին առնում նրան։ Նրան կանգնեցրին երկու սյուների մեջտեղում։
Տունը լի էր տղամարդկանցով և կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրա կային մոտ երեք հազար կանայք և տղամարդիկ, որոնք դիտում էին, թե ինչպե՛ս են ծաղրում Սամփսոնին։