Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա գլխի մազերը կտրելուց հետո սկսեցին աճել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա գլխի մազն ածիլվելուց հետո սկսեց բուսնել։ |
Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։
Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։
Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։
Այլազգիների նախարարները հավաքվեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագովնին, և ուրախանան։ Նրանք ասացին. «Մեր աստվածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։