ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ասաց նրան. «Եթե ինձ կապեն յոթ նոր չվաններով, որոնք գործածված չլինեն, կտկարանամ և կլինեմ սովորական մարդկանց նման»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց նրան. «Եթե ինձ նոր և չգործածված չվաններով պինդ կապեն, այն ժամանակ կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։ |
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։
Նրանք երդվեցին նրան և ասացին. «Ո՛չ, քեզ չենք սպանի, քեզ միայն կկապենք և կտանք նրանց ձեռքը»։ Եվ նրան կապեցին երեք նոր պարաններով ու դուրս հանեցին քարայրից։
Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ և սուտ խոսեցիր, գոնե հիմա ասա՛, թե ինչո՛վ կկապվես»։
Դալիլան վերցրեց նոր չվաններ, դրանցով կապեց նրան և ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր։ Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց և այն թափեց իր բազուկներից։