ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ և սուտ խոսեցիր, գոնե հիմա ասա՛, թե ինչո՛վ կկապվես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. հիմա աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ |
Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։
Նա ասաց նրան. «Եթե ինձ կապեն յոթ նոր չվաններով, որոնք գործածված չլինեն, կտկարանամ և կլինեմ սովորական մարդկանց նման»։
Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև ե՞րբ պիտի խաբես ինձ և սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Նա ասաց նրան. «Եթե իմ գլխի յոթ գիսակները հյուսես շղթայաձև հյուսքերով և ցցերով ամրացնես պատին, կտկարանամ սովորական մարդկանց նման»։
Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ դալար ճյուղերով, կտկարանամ և կդառնամ սովորական մարդկանց նման»։
ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա ճյուղերը կտրտեց այնպես, ինչպես կկտրտվի կրակից այրված բարակ թելը թափ տալուց։ Եվ այդպես նրա զորության պատճառը չիմացվեց։