Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հուդայից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրա, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»։ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես վարվեցի նրանց հետ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հուդայից երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը և Սամփսոնին ասացին. «Չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա, այս ի՞նչ ես արել մեզ հետ»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք են արել ինձ, ես էլ նրանց այդպես եմ արել»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են Ետամի որդիները՝ Հեսրայել, Հեսմա և Գաբես, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն։


Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։


Բազում ազգերի վրա կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի։ Տերը՝ քո Աստվածը, քեզ գլուխ կկարգի, և ոչ թե վերջնամաս, բարձր կլինես և ոչ թե ցածր, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, որ ես հաղորդում եմ քեզ այսօր՝ դրանք պահելու և կատարելու համար։


Քեզ մոտ բնակվող եկվորը քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու գնալով կիջնես։


Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։


Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։


Հուդայի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարվենք այնպես, ինչպես նա վարվեց մեզ հետ»։


Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու և այլազգիների ձեռքը մատնելու»։ Սամփսոնը նրանց ասաց. «Երդվե՛ք, որ չեք սպանի ինձ, տվե՛ք ինձ նրանց ձեռքը, և դուք երբեք մի՛ հանդիպեք ինձ»։