ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք, երբ տեսան Սամփսոնին, նրան երեսուն ուղեկից կարգեցին, որոնք նրա մոտ մնացին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նրան տեսան, երեսուն ընկեր բերին, որ լինեն նրա հետ։ |
Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։
Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ յոթ օր հարսանիք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։
Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կասեմ. եթե խնջույքի այս յոթ օրվա ընթացքում այն լուծեք և գտնեք, ես ձեզ կտամ երեսուն սավան և երեսուն պատմուճան։
Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մեջ։ Նա բոլորից մի գլխով բարձր էր։