ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված լսեց Մանովեի ձայնը, և Աստծու հրեշտակը նորից եկավ նրա կնոջ մոտ, երբ նա նստել էր հանդում, իսկ նրա ամուսին Մանովեն նրա մոտ չէր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված լսեց Մանուեի ձայնը, և Աստծու հրեշտակը դարձյալ այն կնոջ մոտ եկավ, երբ նա նստել էր արտում, և նրա մարդը՝ Մանուեն, հետը չէր։ |
Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն և ասաց նրան. «Ահա երևաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մոտ»։
Մանովեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Խնդրում եմ, Տե՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մոտ, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի, թե ի՛նչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի»։