Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան Եվ նրա գլխին թանկագին քարերից պատրաստված պսակ դրեցիր։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրա կինը նրան ասաց. «Եթե Տերը կամենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակեզն ու անարյուն զոհը և մեզ չէր հայտնի այդ ամենն իր ժամանակին և այն մեզ լսելի չէր դարձնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը նրան ասաց. «Եթե Տերն ուզեր, որ մենք մեռնեինք, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի, այս բոլոր բաները մեզ ցույց չէր տա և այսպիսի բաներ մեզ լսել չէր տա այս ժամանակ»։ |
Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան Եվ նրա գլխին թանկագին քարերից պատրաստված պսակ դրեցիր։
Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։
Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։
Աչքը չի կարող ձեռքին ասել, թե՝ «Ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե՝ «Ինձ պետք չեք»։