Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեփթայեն գնաց Ամովնի որդիների դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հեփթայեն գնաց Ամմոնի որդիների վրա՝ նրանց դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:32
6 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան ելավ, և Տերը քանանացիներին և փերեզացիներին հանձնեց նրա ձեռքը, և նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։


և ես խաղաղությամբ վերադառնամ Ամովնի որդիների մոտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակեզ կմատուցեմ»։


Նա ջարդեց նրանց Արոյերից մինչև Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք, մինչև Հաբելի այգեստանները՝ խիստ մեծ կոտորած տալով։ Ամովնի որդիները փախան Իսրայելի որդիների առաջից։


Ապա Տերը նրանց համար դատավորներ հանեց և Տերը նրանց փրկեց ավարառուների ձեռքից։ Բայց նրանց էլ չլսեցին,


Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։


Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։