ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքից հետո Իսրայելը փրկելու համար մեջտեղ ելավ նրա հորեղբոր որդին՝ Փուայի որդի Թովղան՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակվում էր Սամարիայում՝ Եփրեմի լեռան վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիմելեքից հետո Իսրայելն ազատելու համար վեր կացավ Իսաքարի որդի Դովդայի որդու՝ Փուայի որդի Թովղան. նա բնակվում էր Եփրեմի սարում՝ Սամիրի մեջ։ |
Ապա Տերը նրանց համար դատավորներ հանեց և Տերը նրանց փրկեց ավարառուների ձեռքից։ Բայց նրանց էլ չլսեցին,
Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։
Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։
Սյուքեմի մարդկանց բոլոր չարագործություններն Աստված նրանց գլխին թափեց, և Հերոբոաղի որդի Հովաթամի անեծքը նրանց գլխին եկավ։