Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրանից հետո Հուդայի որդիներն իջան պատերազմելու այն քանանացիների դեմ, որ բնակվում էին լեռնային մասում, հարավում և դաշտավայրում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հետո Հուդայի որդիներն իջան ցած, որ պատերազմեն լեռնակողմում և հարավում ու դաշտավայրում բնակվող քանանացիների դեմ։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Այնուհետև Աբրամը գնաց ու բնակվեց անապատում [𝕸 հարավում]։


Հեսուն ողջ Իսրայելի հետ Ոդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։


Այն ժամանակ Հեսուն եկավ և կոտորեց Ենակի որդիներին, որ ապրում էին լեռներում, Քեբրոնում ու Դաբիրում, Անովբում և Իսրայելի ու Հուդայի բոլոր լեռնային շրջաններում։ Իրենց քաղաքներով հանդերձ Հեսուն կոտորեց նրանց,


լեռան վրա, դաշտում, Արաբայում, Ասեդովթում, անապատում, Նագեբում բնակվող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների, հեբուսացիների երկրները.


Հուդան գնաց նաև Քեբրոնում բնակվող քանանացիների վրա, և Քեբրոնը դուրս եկավ նրա դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր)։ Ջարդեցին Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի ժառանգներին։


Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին բնակիչներին և քաղաքն այրեցին հրով։