Դանի որդիները կորցրեցին իրենց սահմանները։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով և ավաններով հանդերձ։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին դեպի լեռները, և նրանց թույլ չէին տալիս իջնել հովիտները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վրա, քանի որ նրանց թույլ չտվին, որ դաշտավայր իջնեն։ |
Դանի որդիները կորցրեցին իրենց սահմանները։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով և ավաններով հանդերձ։
Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամյուսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակվեց այդ երկրում ապրող քանանացիների մեջ, իսկ Բեթսամյուսի և Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։
Եվ ամորհացիներն սկսեցին բնակվել Մուրտաստանի լեռան վրա, որտեղ արջեր և աղվեսներ կային՝ Մուրտաստանում և Սաղապինում։ Հովսեփի ձեռքը ծանրացավ ամորհացիների վրա, և հարկատու եղան նրանց։
Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր փնտրում, որովհետև մինչև այդ օրերն Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր հասել։