ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաև Դովրի բնակիչներին, Սիդովնի բնակիչներին, Դալափի բնակիչներին, Աքազիփը, Ելփայը, Ափեկը և Ռոբը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասերը չհալածեց Ակքոյի բնակիչներին և Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելբայի, Ափեկի ու Րոոբի բնակիչներին, |
Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Նաալոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ և նրան հարկատու եղան։
Ասերի որդիները բնակվեցին այդ երկրում ապրող քանանացիների մեջ, որովհետև չկարողացան վերացնել նրանց։