ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Նաալոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ և նրան հարկատու եղան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զաբուղոնն էլ չհալածեց Կեդրոնի բնակիչներին ու Նաաղոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրանց մեջ ու հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ |
նաև՝ Կատտամաթը, Նաաղողը, Սեմրոնը, Հադեղան և Բեթղեհեմը՝ տասներկու քաղաքներ և նրանց ավանները։
Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ՝ Գազերում, ու նրան հարկատու եղան։
Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաև Դովրի բնակիչներին, Սիդովնի բնակիչներին, Դալափի բնակիչներին, Աքազիփը, Ելփայը, Ափեկը և Ռոբը։