Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց և նրա անունը Լուզա դրեց, և այդ է նրա անունը մինչև այսօր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ մարդը քետացիների երկիրը գնաց և մի մեծ քաղաք շինեց ու նրա անունը Լուզ կոչեց. մինչև այսօր այդ է նրա անունը։ |
Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
Եգիպտոսից բերված մեկ մարտակառքը վաճառում էին վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն։ Այդ ձևով նրանք բերում էին նաև բոլոր քետացի թագավորների և ասորի թագավորների համար։
Նա նրանց ցույց տվեց քաղաքի մուտքը, և նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն և նրա ազգատոհմն արձակեցին։
Մանասեն չժառանգեց Բեթսանը, այսինքն՝ Սկյութուպոլիսը, ո՛չ նրա ավանները, և ո՛չ էլ նրա անդաստանները, ո՛չ էլ Թանաքը և նրա ավանները, ո՛չ Դովրի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Բաղակի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Հեբղամի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները։ Եվ քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։