Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ալյուրը չի պակասելու սափորում, և կուժի յուղը չի նվազելու մինչև այն օրը, երբ Տերն անձրև կտեղացնի երկրի վրա”»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մինչև որ բոլոր ամանները լցվեցին։ Նա ասաց իր որդիներին. «Մի աման և՛ս բերեք»։ Նրանք ասացին. «Այլևս աման չկա»։ Եվ յուղը դադարեց հոսելուց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։ |
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ալյուրը չի պակասելու սափորում, և կուժի յուղը չի նվազելու մինչև այն օրը, երբ Տերն անձրև կտեղացնի երկրի վրա”»։
Աստծու մարդը բարկացել էր նրա վրա՝ ասելով. «Եթե հինգ կամ վեց անգամ հարվածեիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կլինեիր։ Արդ, միայն երեք անգամ կհարվածես ասորիներին»։
Նա հեռացավ նրա մոտից, դուռը փակեց իր և իր որդիների վրա։ Սրանք ամաններն էին մատուցում, իսկ նա լցնում էր,
Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին։
Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։
Այդ օրը՝ այդ երկրի ցորենից ուտելուց հետո, մանանան դադարեց, և Իսրայելի որդիներն այլևս մանանա չգտան։ Եվ այդ տարի նրանք հավաքեցին փյունիկեցիների երկրի պտուղը։