Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն։ Երբ նրանք սկսեցին ապուրն ուտել, աղմուկ բարձրացնելով՝ ասացին. «Մահ կա կաթսայի մեջ, ո՜վ Աստծու մարդ»։ Եվ նրանք չկարողացան ուտել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։ |
Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
Արքան նորից մի այլ հիսնապետ ուղարկեց նրա մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպես է ասում. “Անմիջապես ցա՛ծ իջիր այդտեղից”»։
Արքան երրորդ անգամ հիսնապետ ուղարկեց հիսուն հոգով։ Երրորդ հիսնապետը եկավ, Եղիայի առջև ծնկի իջավ և աղաչելով ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս հիսուն ծառաներին,
Նա մի հիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարեի մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ նրա մոտ։ Եղիան նստած էր լեռան գագաթին։ Հիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։
Նա գնաց դաշտ՝ արիովթ քաղելու, գտավ մի վայրի որթ և դրանից մի շալակ լիքը ազոխ քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մեջ, բայց նա չէր իմանում, թե դա ինչ բույս է։
Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, և նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։
Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։
Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր։ Այդ պատճառով էլ Մովսեսն այդ վայրն անվանեց Դառնություն [𝕸 Մեռա]։
ձեռքով օձ կբռնեն, և եթե մահացու որևէ թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն և կբժշկեն»։
Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝