Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիսեեն տուն մտավ, դուռը փակեց իրենց երկուսի վրա, աղոթեց Տիրոջը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։ |
Ապա մտի՛ր տունդ, դռները փակի՛ր քո և քո որդիների վրա, իսկ քո ունեցած յուղը լցրո՛ւ բոլոր ամանների մեջ ու լցվածը մի կո՛ղմ դիր»։
Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։
և երբ մտավ Սամարիա, Եղիսեեն ասաց. «Տե՜ր, բա՛ց նրանց աչքերը, որ տեսնեն»։ Եվ Տերը բացեց նրանց աչքերը, ու տեսան, որ իրենք Սամարիայի մեջ են։
Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։
Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։
Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղոթք արեց և աճյունին դառնալով՝ ասաց. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց»։ Եվ նա բացեց աչքերն ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։