Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարավ վերնատուն, որտեղ ինքն էր բնակվում, և նրան պառկեցրեց իր անկողնի վրա։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կինը վերցրեց նրան ու պառկեցնելով Աստծու մարդու անկողնում՝ դուռը փակեց նրա վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։ |
Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարավ վերնատուն, որտեղ ինքն էր բնակվում, և նրան պառկեցրեց իր անկողնի վրա։
Ե՛կ մի փոքրիկ վերնատուն շինենք նրա համար, այնտեղ մահիճ, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, և երբ որ մեզ մոտ գա, թող այնտեղ ապրի»։
Նա գնաց կանչեց իր ամուսնուն և ասաց. «Ինձ մո՛տ ուղարկիր քո ծառաներից մեկին ու մի էշ, որպեսզի շտապ հասնեմ Աստծու մարդու մոտ և վերադառնամ»։
Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ Եղիսեեն ասաց. «Գնա յուղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, և դու ու քո որդիները մնացած յուղով ապրե՛ք»։