Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարավ վերնատուն, որտեղ ինքն էր բնակվում, և նրան պառկեցրեց իր անկողնի վրա։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ե՛կ մի փոքրիկ վերնատուն շինենք նրա համար, այնտեղ մահիճ, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, և երբ որ մեզ մոտ գա, թող այնտեղ ապրի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։ |
Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարավ վերնատուն, որտեղ ինքն էր բնակվում, և նրան պառկեցրեց իր անկողնի վրա։
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
Ով ձեզ մի բաժակ ջուր տա հանուն այն բանի, որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։
Հովհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք ծառայում էին նրանց, իրենց ունեցվածքից մաս հանեցին նրանց։
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։