Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, զենք կրելու ի վիճակի եղող և նրանցից ավելի տարիքավոր մարդիկ առավոտ կանուխ զարթնեցին ու կանգնեցին սահմանագլխին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:21
4 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքան պատասխան տվեց ու ասաց. «Շա՜տ եղավ, թող կուզիկը չպարծենա ուղիղ կանգնողի նման»։


Առավոտյան զոհաբերության ժամին Եդովմի կողմից ջրեր հոսեցին, և շրջակա տարածքը լցվեց ջրով։


Երբ արևը բարձրացավ ջրերի վրա, ջրերի դիմաց կանգնած մովաբացիներին թվաց, թե այդ ջրերն արյան պես կարմիր են։


Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով,