Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. “Ո՛չ հողմ եք տեսնելու, ո՛չ էլ անձրև, սակայն այս հեղեղատը ջրով պիտի լցվի, և դուք, ձեր անասուններն ու ձեր գրաստները պիտի խմեք այդտեղից”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Տերն այսպես է ասում. “Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները”։ |
Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորեբում՝ մի ժայռի վրա։ Կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի որդիների ներկայությամբ։
Եվ եթե անապատում նրանք ծարավեն, նրանց համար նա վեմից ջուր կհանի։ Վեմը կպատռվի, ջրեր կբխեն, և իմ ժողովուրդը կխմի։