Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիան ասաց. «Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ՝ թող չլինի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։ |
Եղիսեեն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայելի կառքը և նրա հեծյալը»։ Եվ այլևս չտեսավ նրան։ Եղիսեեն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կես արեց։
Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։