Հուդայի արքա Եզեկիան Ասորեստանի արքայի մոտ՝ Լաքիս, դեսպաններ ուղարկեց և ասաց. «Մեղանչել եմ, հե՛տ դարձիր իմ երկրից, և ինչ տուգանք որ ինձ վրա դնես, կհատուցեմ»։ Ասորեստանի արքան Հուդայի արքա Եզեկիայի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,
Իրապես արքան լսել էր, որ եթովպացիների արքա Թարական ելել էր իր դեմ պատերազմելու։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիային՝ ասելով. «Այսպե՛ս ասեք Հուդայի արքա Եզեկիային.