Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մինչ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը նրան սրով հարվածեցին և Արարատի երկիրը փախան։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ասորդանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։ |
այիացիները՝ Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, որտեղ այրում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստվածներ Ադրամելեքի ու Ամելեքի համար։
Եզեկիան ձեզ թող Տիրոջով չհուսադրի՝ ասելով, թե “Տերը մեզ անպայման կփրկի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը”։
Նա իր հույսը կապեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, և նրա նմանը չեղավ Հուդայի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։
“Թող քո Աստվածը, որին ապավինել ես, քեզ չամբարտավանացնի՝ մտածելով, թե Երուսաղեմն Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնվի։
քանզի Երուսաղեմից են ելնելու կենդանի մնացածները, և Սիոն լեռից՝ փրկվածները։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է դա ի կատար ածելու։
Ես նրան այնպիսի մի ոգի կներշնչեմ, որ նա, մի գույժ լսելով, իր երկիրը կվերադառնա, և ես սրով նրան կոչնչացնեմ իր երկրում”»։
Իմ հայրերի կոտորած այդ ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ փրկել իր ժողովրդին իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ փրկել իմ ձեռքից։
Երուսաղեմի Աստծու մասին նա այնպես խոսեց, ինչպես կխոսեր երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտված աստվածների մասին։
Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։