Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք նաև Տիրոջից էին երկնչում, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրա գտնվող մեհյաններում, որ ամեն ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, որտեղ նրանք բնակվում էին։ Թեև Տիրոջից երկնչում էին, բայց բարձունքների վրա քրմեր էին նշանակել.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց Տիրոջն էլ էին պաշտում, սակայն ժողովրդի միջից իրենց համար Բարձր տեղերի քահանաներ էին դարձնում իրենց մարդկանց և դնում Բարձր տեղերի կռատանը։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32
11 Խաչաձեւ Հղումներ  

Նա բարձունքների վրա կառուցեց նաև մեհյաններ և Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։


Ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը՝ տոնին, որ ինքն իրենից էր սահմանել, նա ելավ այն զոհասեղանը, որ կառուցել էր Բեթելում. տոնախմբություն սահմանեց Իսրայելի որդիների համար և զոհասեղան բարձրացավ, որպեսզի զոհեր մատուցի։


Նրա վրա ողբալուց հետո ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կթաղեք այն գերեզմանում, որտեղ թաղվեց Աստծու մարդը. նրա ոսկորների կողքի՛ն դրեք ինձ, որպեսզի իմ ոսկորները պահպանվեն նրա ոսկորների հետ,


Այս բաներից հետո էլ Հերոբովամը չհրաժարվեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհյանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, և նա դառնում էր մեհյանների քուրմ։


Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։


Ամեն ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստվածներ պատրաստեց և դրեց բարձունքների մեհյաններում, որ սամարացիներն էին շինել։


թեև երկնչում էին Տիրոջից, պաշտում էին իրենց աստվածներին ըստ այն ազգերի կրոնների, որոնց Աստված մերժել էր։


Այդ ազգերը թեպետ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքերին էին ծառայում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչև այսօր վարվում են այնպես, ինչպես իրենց նախնիները։


Բարձունքները, որոնք Իսրայելի թագավորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայելի արքա Հովսիան քանդեց և ամեն ինչ արեց այնպես, ինչպես Բեթելում էր արել։


մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։


որ տանիքների վրա երկրպագում են երկնքի զորություններին, և որոնք երդվում էին իրենց արքայի՝ Տիրոջ անունով,