Եվ Ասորեստանի արքան հրաման արձակեց ու ասաց. «Այնտե՛ղ տարեք ձեր գերեվարած քահանաներից մեկին, որ գնա այնտեղ բնակվի, սովորեցնի Տիրոջ կրոնը և լուսավորի նրանց այդ երկրի Աստծու օրենքներով»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամարիայից գերված քահանաներից մեկին տարան, բնակեցրին Բեթելում։ Քահանան լուսավորում էր նրանց և սովորեցնում երկյուղ կրել Տիրոջից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն քահանաներից մեկը, որոնց գերի էին բերել Սամարիայից, եկավ ու բնակվեց Բեթելում. սովորեցնում էր նրանց, թե ինչպես պաշտեն Տիրոջը։ |
Եվ Ասորեստանի արքան հրաման արձակեց ու ասաց. «Այնտե՛ղ տարեք ձեր գերեվարած քահանաներից մեկին, որ գնա այնտեղ բնակվի, սովորեցնի Տիրոջ կրոնը և լուսավորի նրանց այդ երկրի Աստծու օրենքներով»։
Ամեն ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստվածներ պատրաստեց և դրեց բարձունքների մեհյաններում, որ սամարացիներն էին շինել։
Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [𝕸 եբրայեցի եմ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։
Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։