Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ասացին Ասորեստանի արքային. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր և Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը, և Տերը նրանց վրա առյուծներ ուղարկեց, որոնք ահա հոշոտում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ասորեստանի թագավորին հայտնեցին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց դու տեղափոխեցիր և բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը, դրա համար էլ նա առյուծներ է ուղարկել նրանց վրա, որոնք սպանում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը»։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։


Եվ Ասորեստանի արքան հրաման արձակեց ու ասաց. «Այնտե՛ղ տարեք ձեր գերեվարած քահանաներից մեկին, որ գնա այնտեղ բնակվի, սովորեցնի Տիրոջ կրոնը և լուսավորի նրանց այդ երկրի Աստծու օրենքներով»։


որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։


Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորի բոլոր իրավունքները, գրեց մատյանում և դրեց Տիրոջ առաջ։ Սամուելն արձակեց ողջ ժողովրդին, և ամեն մարդ գնաց իր տեղը։


Արդ, լսի՛ր նրանց ձայնը, բայց նրանց տեղյա՛կ պահիր, բացատրի՛ր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա»։