Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Տիրոջ առջև մեղք գործեց, բայց ոչ իրենից առաջվա Իսրայելի թագավորների նման։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, բայց ոչ Իսրայելի այն թագավորների պես, որոնք կային իրենից առաջ։ |
Սակայն Հեուն ամբողջ հոգով Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքով ընթանալու ջանադիր չեղավ և Իսրայելին մեղանչել տվող Հերոբովամի մեղքերից զերծ չմնաց։
Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, թաղվեց դրանց մեջ։
Նա Տիրոջ առջև չարիք գործեց, ընթացավ Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերի հետքերով։ Նա դրանցից չհրաժարվեց։
Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
Հուդայի արքա Աքազի թագավորության տասներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում ինը տարի թագավորեց Ելայի որդի Օվսեեն։
Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Սաղմանասար արքան, և Օվսեեն նրան ենթակա դարձավ, ու սկսեց նրան հարկ տալ։
Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։
Նա չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ո՛չ իր հոր, ո՛չ էլ իր մոր նման. ընդհակառակը, նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր կանգնեցրել։