Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ միայն թե նա բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ միայն թե չվերցվեցին Բարձր տեղերը. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։ |
Հովաթամի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
բայց բարձունքների մեհյանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։
Նա կանչեց տոհմերի պետերին, զորապետներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին, և նրանք, արքային հանելով Տիրոջ տնից, ներքին դռնով մտան թագավորական տունը և արքային նստեցրին թագավորական գահին։
Դա այն Եզեկիան չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, պաշտամունքի բարձունքները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին. “Միայն այս զոհասեղանի առջև պետք է երկրպագեք և այս զոհասեղանի վրա պիտի զոհ մատուցեք”։